Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը ԵԱՏՄ տարածքում զրոյացվել էին մարտի 16-ից․ ցանկն ընդլայնվել է և ներառել նաև դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը մամուլի ասուլիսում։
Որոշումը և ցանկը տեղադրված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։
ՀՀ կառավարության սահմանած՝ եզրակացություն ստանալու կարգը հասանելի է կառավարության կայքում․ ներմուծման համար տնտեսվարողը դիմում-հայտ է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն և, դրական եզրակացություն ստանալու դեպքում, ներմուծում է այդ ապրանքները զրոյական մաքսատուրքերով։
Այս իրավահարաբերությունները վերաբերում է մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-նն ընկած ժամանակահատվածին՝ 6 ամիս։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մեկ այլ որոշմամբ՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 30-ը՝ 3 ամիս, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակները արտահանելու արգելք է սահմանավել ԵԱՏՄ տարածքց դուրս․ ԵԱՏՄ տարածքում ապրանքաշրջանառությունը թույլատրված է։
ԵԱՏՀ խորհրդի ընդունած՝ ևս մեկ որոշմամբ՝ զգայուն ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն․ այդ ապրանքների թվում են կարտոֆիլը, սոխը, սխտորը, գազարը և այլն։ Այս կարգը գործում է ապրիլի 1-ից սկսած․ որոշումը շուտով կհրապարակվի։
Անդրադառնալով ՀՀ պարետի որոշմանը՝ Վարոս Սիմոնյանը հիշեցրեց, որ բժշկական նշանակության սարքավորումների, դեղամիջների արտահանումը Հայաստանից արգելված է և դա հնարավոր է միայն գրավոր համաձայնության դեպքում․ այս կարգը պահպանվում է։
Մեկ այլ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապրանքների ներմուծումը գործող ցանկով կազմակերպելու սահմանափակումը վերացվել է։ Այս պահին գործում է միայն բժշկական նշանակության ապրանքների արտահանման սահմանափակումը, իսկ մյուս ապրանքների դեպքում տեղափոխումն իրականացվում է հատուկ կարգով՝ փոխաբեռնում է իրականացվում Մեղրիում կամ Ագարակում և տեղափոխվում։ Եթե փոխաբեռնումն անհնար է, գործում է երրորդ միջոցը՝ ապրանքի տեղափոխումը ուղեկցմամբ՝ առողջապահության նախարարության հսկողության ներքո։
Մանրամասն՝ տեսանյութում․