կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 18:25
Տնտեսական

3 տարով կհետաձգվի «Գրինհաուզ»-ի կողմից ներմուծվող ապրանքների համար հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը

3 տարով կհետաձգվի «Գրինհաուզ»-ի կողմից ներմուծվող ապրանքների համար հաշվարկվող ԱԱՀ-ի  վճարման ժամկետը

Վաղը Կառավարության սահմանած կարգով ընտրված «Գրինհաուզ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի հուլիսի 10-ից մինչև 2015 թվականի հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի մինչև 2017 թվականի հուլիսի 10-ը:

 

Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՐԻՆՀԱՈՒԶ» ՍՊ ընկերությունը նախատեսում է ՀՀ Արմավիրի մարզում կառուցել 30 հա ջերմոցային տնտեսություն' հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով:

 

«Ջերմոցային տնտեսության կառուցումը և շահագործումը կհանդիսանա ևս մեկ քայլ ՀՀ գյուղմթերքների նկատմամբ ձևավորված պահանջարկի և առաջարկի կշիռների փոփոխության գործում' օգտագործելով ընկերության ունեցած ռեսուրսները կգրանցվի գյուղատնտեսության ճյուղում լուրջ առաջընթաց»,- նշում է կառավարության հաստատմանը ներկայացվելիք որոշման նախագծում:

 

Ներդրումային ծրագրի շրջանակներում' ՀՀ Արմավիրի մարզում կառուցվող 30 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 8.1 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրումներ: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել ֆրանսիական և հոլանդական արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.72 մլրդ դրամի արտադրանք (2015թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ և ԵՄ:

 

Կառավարությունն ակնկալում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 65 աշխատատեղ (ջերմոցային տնտեսության ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում)' միջին աշխատավարձը կազմելով 2015թ.-ին' 125 հազար, 2016թ.-ին' 130 հազար և 2017թ.-ին' 135 հազար դրամ: