Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 4-ից հանվելու են ազատ տեղաշարժի բոլոր սահամանափակումները, այսինքն բոլոր քաղաքացիները ՀՀ տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը մամուլիս ասուլիսում։
Նա, սակայն, նշեց, որ հանրային տրանսպորտի արգելքը պահպանվելու է, քանի որ վարակի ռիսկը դեռ առկա է։
Վարոս Սիմոնյանը թվարկեց գործունեության այն տեսակները, որոնք թույլատրվելու են մայիսի 4-ից․ նոր փաթեթի շրջանակում գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնում է որոշ սահմանափակումներ, օրինակ, մանրածախ և մեծածախ առևտրի իրականացման վայրերում։
«Մոլերը փակ են լինելու, բաց կլինեն միայն դրանց տարածքում գործող սննդի խանութները, դեղատները և գյուղատնտեսական ապրանքների շուկաները։
Հանրային սննդի կազմակերպման մասով կգործեն այն ռեստորանները, սրճարանները և բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք։ Այսինքն, կթույլատրվի միայն բացօթյա տարածքներում գործունեություն ապահովել, փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։
Բացվելու են մշակող արդյունաբերության գործունեության բոլոր տեսակները։ Կբացվի տեքստիլը, կահույքի, կոշիկի արտադրությունները։
Բուսաբանական և կենդանաբանական այգիները կբացվեն»,-տեղեկացրեց նա։
Սպորտային հաստատությունները կբացվեն բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումներ անցկացնելու համար, ինչպես նաև կթույլատրվի սպորտային ակումբների գործունեությունը։
Անհատական ծառայությունները՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայություները ևս կբացվեն։
Վարոս Սիմոնյանը հատուկ ընդգծեց, որ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը կթույլատրվի մայիսի 4-ից։
Այսուհանդերձ, կլինեն ուղեցույցներ՝ ինչ կանոններով պետք է օգտվել նշված ծառայություններից, որոնք խիստ կվերահսկվեն։
Այդ ուղեցույցներն ու կանոնները կհրապարակվեն կառավարության կայքում և COVID-19 կայքում։
Մանրամասն՝ տեսանյութում․