Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում որոշում կայացրեց, ըստ որի, հաստատվեցին ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
Այսինքն, պարզ ասած, աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին: Սա մեծ ուրախություն է առաջացրել ներկա ու ապագա ուսանողների շրջանում, բայց մեծ վերապահումով
Բանն այն է, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հունիսի 1-ից տեղադրված նախագծում մասնագիտությունների ցանկն անհամեմատ ընդգրկուն էր, իսկ ահա ընդունված որոշման մեջ շատ քիչ մասնագիտություններ են մնացել:
Հատկապես տուժել են հումանիտար մասնագիտությունները. այս որոշումը փաստացի չի վերաբերի մանկավարժական ուղղությունների մեծ մասին, պատմաբանական, իրավագիտական, բանասիրական, տնտեսագիտական և բազմաթիվ այլ մասնագիտություններին:
Որոշմանը կից ամփոփաթերթից պարզ է դառնում, որ մասնագիտությունների նման զտման առաջարկի հեղինակը պետական եկամուտների նախարարությունն է, պատճառաբանությունը՝ «պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններն ու պետական բյուջեի հարկային եկամուտների չհիմնավորված կորուստները կանխելու նպատակադրումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում