Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄԷ-ն վերահաստատել է միջազգային համագործակցության ամրապնդմանն ու հումանիտար մոտեցման ուղղված իր հանձնառությունը՝ աջակցություն տրամադրելով առողջապահական ոլորտի ավելի քան մեկ միլիոն աշխատակիցների։ Օգնությունն իրենից ներկայացնում է ավելի քան 1000 տոննա անձնական պաշտպանիչ պարագաներ, բժշկական եւ սննդի օգնություն աշխարհի մի շարք երկրների, որտեղ տարածվել է համաճարակը (Covid-19):
Մեկնաբանելով այս ձեռքբերումը՝ Միջազգային համագործակցության հարցերով պետնախարար Ռիմ բինթ Իբրահիմ ալ Հաշեմին նշել է. «Հիմնադրման օրվանից ԱՄԷ-ն ձգտում է ամրապնդել այլ երկրների հետ համագործակցության եւ համերաշխության կապերը եւ գտնում է, որ բոլոր երկրները պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ հասնեն համերաշխության։ Եվ ավելի քան մեկ միլիոն բուժաշխատողներին օգնություն տրամադրելը հաստատում է պետության օգնության ձեռք մեկնելու հանձնառությունը՝ անկախ կրոնից, ռասսայական պատկանելությունից կամ գաղափարախոսությունից»։
ԱՄԷ-ն համաճարակի բռնկումից ի վեր վիրուսների տարածումը կասեցնելու գլոբալ մարդասիրական ջանքերի խթանման գործում առաջատար երկրներից է։ Ինչպես նաեւ համարվում է տարածաշրջանում վիրուսի դեմ պայքարում օգնության խոշորագույն մատակարարը։
Ավելին, ԱՄԷ-ն համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ` այդպիսով եւս փորձելով օգնություն տրամադրել այն երկրներին, որոնք փորձում են հաղթահարել համաճարակը։ Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքը (IHC), որն իր մեջ ներառում է մարդասիրական օգնության ամենամեծ պահեստները, օժանդակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերջինիս կողմից տրամադրվող օգնությունների ավելի քան 80% -ը տարբեր երկրներ տեղափոխելու հարցում։
Արաբական Միացյալ Էմիրությունները տարբեր գլոբալ տվյալների բազաներում կիսվել է գենոմի հաջորդականության եւ մուտացիայի վերաբերյալ տվյալներով, այդ թվում՝ նաեւ Covid-19 գենոմի Nexstrain բաց տվյալների բազայում, որի նպատակն է օգնել գիտնականներին աշխարհում հետեւել վիրուսի բռնկումների տարածմանը:
Էմիրությունները կշարունակի տրամադրել անձնական պաշտպանիչ պարագաներ, վիրուսի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ կօժանդակի հետազոտություններին։