Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Բունդեսթագի թուրքական և չերքեզական արմատներով պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Ջեմ Օզդեմիրի կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական են եղել. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Օզդեմիրն իր թեստի արդյունքները հրապարակել է ինսթագրամյան իր էջում։ «Իմ թեստի արդյունքները դրական են, բայց ես ինձ լավ եմ զգում», - գրել է պատգամավորը՝ հավելելով, որ այժմ գտնվում է կարանտինում։
Հիշեցնենք, որ Օզդեմիրը Հայաստան էր այցելել 2015 թ., եղել էր Մեծ Եղեռնի հուշահամալիրում, թանգարանում, կոչ արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Օզդեմիրի նախաձեռնությամբ 2016 թ. Բունդեսթագ էր ներկայացվել հ նախագիծ, որն էլ ընդունվել հայերի և այլ փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակման օրինագիծ, որն էլ ընդունվել էր. հայտնում է Yerkir.am-ը։
Նշենք, որ Գերմանիայում մինչ այս արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 32991 դեպք՝ 159 մահվան ելքով։