|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն հայտնել ենք, որ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերդ Լամերթը, ինչպեսև երկրի նախագահ Իոահիմ Գաուկը, Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած հանցագործություններն անվանել են ցեղասպանություն: Տեղեկացնենք նաև` հայտնի է դարձել, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանութայն վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոհիշյալ իրադարձությանը, նշեց` այն, որ արտաբերվել է «ցեղասպանություն» տերմինը, արդեն լավ է: «Եթե Գերմանիայի Բունդեսթագի և երկրի նախագահները 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցած վայրագությունները ցեղասպանություն են անվանել, արդեն լավ է: Իսկ այն, որ քվեարկությունը տեղի է ունենալու ապրիլի 30-ին, առանձնապես բան չի փոխում: Նշանակություն չունի ամսի 24-ին է լինելու քվեարկությունը, թե` ամսի 30-ին»,- ընդգծեց պատգամավորը: