կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-14 13:05
Տարածաշրջան

Թուրքիան Anadolu դեսանտային նավի վրա ԱԹՍ–ներ կտեղակայի

Թուրքիան Anadolu դեսանտային նավի վրա ԱԹՍ–ներ կտեղակայի

Թուրքիան նախատեսում է մինչև տարեվերջ գործարկել առաջին հայրենական դեսանտային TCG Anadolu նավը: Այդ մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը:

Ըստ նրա՝ ի սկզբանե նախատեսվում էր նավը շահագործել 2022-ի սկզբին, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ՝ աշխատանքներն արագացվել են։

«Աշխատանքների ներկա տեմպերով Թուրքիայի ռազմանավը ջրի վրա կհայտնվի մինչև այս տարեվերջ։ Չեմ կարծում, որ մինչ այդ ժամանակը մենք կկարողանանք վերջնական տեսքի բերել անօդաչու թռչող սարքերի տեղակայումը տախտակամածի վրա: Այնուամենայնիվ, TCG Anadolu-ն պատրաստ կլինի անօդաչու ինքնաթիռներ և Hürjet ինքնաթիռներ տեղավորելու համար»,- ասել է Դեմիրը:

Ըստ նրա՝ ավիակիր կառուցելու ծրագրերի մասին Էրդողանի հայտարարությունից հետո ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները սկսել են ուսումնասիրել ոլորտի համաշխարհային փորձը:

Ի սկզբանե նախատեսված չէր ԱԹՍ-ների տեղադրում TCG Anadolu-ի վրա, ուստի այդ կետերը հաշվի չեն առնվել նավի նախագծման և մշակման ժամանակ: Խնդիրը հրատապ է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում, և փորձագետները մտածում են, թե ինչպես կարելի է ԱԹՍ տեղադրել ավիակրի վրա՝ առանց արդիականացման: