կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-11 14:15
Տարածաշրջան

Թուրքիայում կոռուպցիան բացահայտող դատախազները փախել են Հայաստան. Anadolu Ajansı

Թուրքիայում կոռուպցիան բացահայտող դատախազները փախել են Հայաստան. Anadolu Ajansı

Արտվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը հայտնել է, որ Թուրքիայում նախկին դատախազներ Զեքերյա Օզն ու Ջելալ Քարան փախել են Հայաստան, որոնց նկատմամբ Բաքըրքոյի դատախազությունը հետաքննություն էր սկսել՝ «կազմակերպություն հիմնելու» մեղադրանքով.տեղեկացնում է AA-ն:

Ջիրիթը AA-ի հետ զրույցում հայտնել է, որ վերոնշյալ անձիք Վրաստանով անցել են Հայաստան:

«Այս հարցի հետ կապված մեր աշխատանքները դեռ շարունակվում են»,-նշել է նահանգապետը:

Հիշեցնենք, որ Զեքերյա Օզն ու Ջելալ Քարան նախորդ տարվա դեկտեմբերի 17-ի և 25-ի «Մեծ կաշառք» գործողության բացահայտման համար աշխատանքներ իրականացնող դատախազներից էին, ովքեր մայիսի 25-ին զրկվեցին պաշտոնից՝ «իրենց իրավասություններից վեր որոշումներ կայացնելու» պատճառով:

Բացի այդ, դատախազները մեղադրվում էին «կազմակերպություն հիմնելու» մեջ, ինչի պատճառով էլ նրանց նկատմամբ հետաքննություն էր սկսվել, և Բաքըրքյոյի 2-րդ քրեական դատարանը նրանց ձերբակալման մասին միաձայն որոշում էր կայացրել: