|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը ներկայացրել է հուլիսի 7-ից օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի զինված ուժերի մղած պայքարի պատկերը:
Համաձայն դրա՝ 50 օրում Թուրքիայում սպանվել է 60 անվտանգության աշխատակից, որոնց թվում` ոստիկաններ, զինվորներ, թիկնապահներ: Վիրավորվել է 206 քաղաքացիական անձ, որոնցից 3-ը՝ Իրանի քաղաքացի:
Գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս իրականացված ռազմական գործողությունների հետևանքով հուլիսի 22-ից ի վեր թուրքական զինուժի կողմից սպանվել է ՔԲԿ-ի 918 անդամ: Օդային գործողությունների արդյունքում Թուրքիայից դուրս վիրավորվել է 580 ՔԲԿ-ական, իսկ երկրի ներսում՝ 250-300:
Միայն օգոստոսի 24-25-ին՝ 24 ժամվա ընթացքում, ՔԲԿ-ականների և թուրքական ուժերի միջև բազմաթիվ զինված բախումներ են տեղի ունեցել Կարինի, Վանի Էդրեմիթ և Չաթաք շրջաններում, Տիգրանակերտի Սիլվան շրջանում, Ադանայում, Աղրըում (Արարատ լեռան մոտակա շրջաններում), Թունջելիում, Բիթլիսի Հազան շրջանում և Պոլսում: