Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ իրավիճակից կախված անհրաժեշտ կլինի վերադառնալ կարանտինային խիստ ռեժիմին: Այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մեր խնդիրն է՝ կարողանալ կարանտինին չվերադառնալով, կառավարելի պահել իրավիճակը: Չափանիշը վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է: Այստեղ իրավիճակն ամեն օրվա հետ ավելի ծանրանում է: Ընդհանուր վիճակագրության հետ ավելանում է նաև ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակը: Ոչ ոք չի կարող բացառել, որ մենք ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի, սա կախված է այն իրավիճակից, որ մենք կունենանք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ մինչ կարանտինային ռեժիմի վերադառնալը, կարող են կիրառվել խստացման այլ մեթոդներ, որոնցից մեկը ամենուրեք դիմակի կրումը պարտադիր դարձնելն է:
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54 931 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 113 դեպք: