կարևոր
4150 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-09 15:48
Հասարակություն

Մեր ժողովրդի նկատմամաբ իրականացվում է տեղեկատվական տեռոր. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են մարզային հանդիպումները․ հերթական հանդիպումը Արմավիրի մարզի Արմավիր գյուղում էր, որին ներկա էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղթելյանը,  պատգամավորներ՝  Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Աշոտ Սիմոնյանը և այլք։

Ագնեսա Խամոյանը խոսելով տեղեկատվական տեռորի խնդրի մասին ասաց․

«Իմ խնդրանք է, որ դուք մեզ օգնեք, որ կարողանանք մեր քաղաքացիներին բացատրել, թե այսօր ինչ վիճակում է հայտնվել մեր երկիրը և ինչ նոր սպառնալիքների առաջ է հայտնվելու, եթե այս իշխանություններին չհեռացնենք․․․Մեր ժողովրդի նկատմամաբ այսօր  իրականացվում է տեղեկատվական տեռոր»,-ասաց Ագնեսա Խամոյնաը։

Մանրամասն՝ տեսանյութում։