|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շանհայի փորձարարական խմբի ղեկավար, չինացի առաջատար վարակաբան Չժան Վենխունի կարծիքով` Եվրոպան համաճարակը կհաղթահարի միայն երկու տարի անց: Ամեն ինչ, ըստ նրա, կախված է դրան դիմակայելու համաշխարհային ջանքերից. տեղեկացնում է yerkir.am-ը` South China Morning Post-ին հղումով:
Վարակաբանը համարում է, որ հարկավոր են «արտակարգ արմատական միջոցառումներ», օրինակ` մեկ ամսով մարդկանց տեղաշարժի արգելում ամբողջ աշխարհում, թեև խոստովանում է, որ դա դժվար թե հնարավոր լինի իրականացնել:
Վարակաբանը նաև պատմել է, որ Չինաստանում համաճարակի սկզբում տոնակատարության պատճառով փակ էին բազմաթիվ հիմնարկներ ու ձեռնարկություններ, և դա էլ հնարավորություն տվեց կասեցնելու վարակի տարածումը: