Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն մարտի 15-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա տեղեկացրել է, որ զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի հետ։
«Փոխըմբռնումը 100 տոկոս է։ Կարևոր էր նաև Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցը՝ որպես այս պատերազմը հնարավորինս արագ և արդար խաղաղ պայմաններում ավարտելու բանակցային ջանքերի մի մաս։ Մեր պատվիրակությունն այս ուղղությամբ աշխատել է նաև ռուսական կողմի հետ բանակցություններում։ Բավական լավ է, ինչպես ինձ ասել են, բայց սպասենք մի քիչ: Դրանք կշարունակվեն վաղը»,- ասել է Զելենսկին։
Մինչդեռ, ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը կարող է կնքվել 1-2 շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։