Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շվեդ հայտնի վարակաբան Էրլինգ Նորբյուն եղել է Նոբելյան մրցանակի ժյուրիի անդամ, ամերիկյան հեղինակավոր Քրեյգ Վենթերի ինստիտուտի փոխնախագահն է: Ըստ yerkir.am-ի` չեխական Respekt թերթի հետ զրույցում նա պատմում է, թե ինչու է Իտալիայում կորոնավիրուսից մահացությունը շատ, և հնարավո՞ր է, արդյոք, վիրուսի գենետիկ մուտացիա:
Վարակաբանը նշում է, որ իրավիճակը շատ բարդ է, և ամեն երկիր իր ձևով է պայքարում: Օրինակ` Նորվեգիան ու Դանիան փակել են դպրոցները, իսկ Շվեդիան` ոչ: Պատասխանել հարցին` ինչպե՞ս կարելի է ազդել համաճարակի տարածման արագության վրա, ըստ նրա, չափազանց դժվար է, կարևորը խուսափել հիվանդության «արագընթաց առավելագույնից», երբ շատ մեծ թվով մարդ է հիվանդանում, ինչպես Իտալիայում է:
Նորբյուն նշել է, որ վիրուսը նոր է, դրա մասին շատ բաներ նոր են իմանում` ինչպես է փոխանցվում, քանի մարդու մոտ է առանց ախտանշանների ընթանում, որքան է այն վարակիչ, ու քանի օր կարող է մարդը վարակիչ լինել:
Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք վիրուսը գենետիկ մուտացիայի է ենթարկվել, այդ պատճառով Իտալիայում ավելի շատ են մահանում, քան, օրինակ, Գերմանիայում, Նորբյուն ասել է. «Չեմ կարծում, որ այստեղ մեծ դեր են խաղացել այդ երկրներում շրջանառվող վիրուսի գենետիկական տարբերությունները: Վիրուսը նոր է մտել մարդկային պոպուլյացիայի մեջ, և այն, թե ինչպես են մարդիկ արձագանքում դրան, ինձ համար սպասելի է, նաև` այն, որ երկրտասարդներն ավելի թեթև են հիվանդանում»:
Իսկ Իտալիայում մահացության բարձր ցուցանիշը, ըստ նրա, պայմանավորված է երկու գործոնով` տարեցները շատ են, Իտալիայի իշխանությունները ժամանակին չեն իրականացրել անհրաժեշտ միջոցառումները:
«Երիտասարդներն իսկապես, որպես կանոն, թեթև են հիվանդանում: Սակայն կրկնում եմ` շատ բաներ վիրուսի մասին նոր ենք իմանում: Ինչքա՞ն ժամանակ են նրանք վարակիչ, վարակի՞չ են նրանք, որոնց մոտ ախտանշաններ չկան: Բոլոր երկրները ձգտում են, որ միանգամից շատ մարդ չվարակվի: Յուրաքանչյուր երկիր մանրակրկիտ հաշվարկ պետք է անի` թոքերի արհեստական օդափոխման քանի՞ սարք ունի, և մտածի, որ դրանք բավարարեն:
Մենք փորձարկումներ ենք անում, ճանապարհներ որոնում` ինչպե՞ս անել, որ վարակվածների թիվը փոքր լինի: Փակում ենք սահմանները, դպրոցները, խնդրում ենք մարդկանց` հեռավար աշխատել: Սակայն պետք է որոշակի հավասարակշռություն պահպանել` սահմանափակումների ճիշտ չափը: Մենք սովորում ենք գտնել այդ հավասարակշռությունը»,- նշել է Նորբյուն:
Վարակաբանի կարծիքով` բարձր պաթոգենությամբ վիրուս դժվար թե զարգանա: Այպիսի վիրուսն իրեն զրկում է զարգանալու և տարածվելու հնարավորությունից, քանի որ շատ արագ ոչնչացնում է կրողներին:
««Խելացի» վիրուսները հանգեցնում են թեթև հիվանությունների: Այդ «խորամանկների» թվից է նաև ներկայիս կորոնավիրուսը. այն հեշտությամբ փոխանցվում է մարդուց մարդուն, և մեծ մասամբ հիվանդացության դեպքերը լուրջ չեն: Հենց այ պատճառով էլ այսքան շատ խնդիրներ է առաջացրել: Ընդհանուր առմամբ, սա հաջողակ վիրուս է, հիշեցնում է, որ մենք ապրում ենք գլոբալացված աշխարհում, նա էլ դրանից օգտվել է: Ճգնաժամից դուրս գալու համար էլ մենք պետք է ամբողջ մոլորակով աշխատենք»,- ընդգծել է շվեդ վարակաբանը: