Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից մարդկությանն ու աշխարհին սպառնացող վտանգի մասին` կառույցի գլխավոր քարտուղարի զեկույցը. հայտնում է Лента.ру-ն:
Զեկույցի համաձայն՝ ԻՊ-ի շարքերում կռվում է 12-20 հազար զինյալ, որոնց թիվը զգալիորեն կրճատվել է հատկապես վերջին 16 ամսում: Նաև նվազել է օտարերկրացի գրոհայինների ներհոսքը:
Ըստ զեկույցի` կրիտիկական մակարդակի վրա է նաև ԻՊ-ի ֆինանսավորումը: Փորձագետները ենթադրում են, որ խալիֆայության ամսական բյուջեն կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար, իսկ 2015-ին ԻՊ-ի եկամուտը կազմում էր ամսական մինչև 500 մլն դոլար: