|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Թուրքական պետական TRT հեռուստաընկերության ռուսական բաժնի թվիթերյան էջում գրառում է հայտնվել՝ Թուրքիայից Ադրբեջան պատերազմում ոչնչացվածների երեխաներին նվերների քարավան ուղարկելու վերաբերյալ։ Գրառման մեջ նշվում է, որ նվերներ կստանան 44-օրյա պատերազմում զոհված 6000 ընտանիքների երեխաներ։
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել էր, որ պատերազմում ունի 2900 զոհ, ինչը նույնիսկ կասկածի տակ են դնում ադրբեջանցիները՝ անհավանական թիվ լինելու պատճառով։
Այսպիսով՝ նշվում է 6000 զոհի մասին։ Սակայն պետք է նշել, որ 6000-ն այն սպանվածներն են, որոնք երեխաներ ունեն։ Պատերազմի մասնակիցներից շատերը եղել են ժամկետային զինծառայողներ, հետևաբար երեխաներ չեն ունեցել` փոքր տարիքի պատճառով։
Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանում նշվում էր 10-12 հազար սպանվածի մասին, սակայն այդ տեղեկություններն արագ մոռացվեցին, և հրամցվեց իշխանական թեզը 2900 զոհի մասին։
Պատերազմին մասնակցել են նաև վարձկաններ, որոնց տվյալների մասին տեղեկություն չկա։