|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱՄՆ Ալերգիկ և վարակային հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Էնթընի Ֆաուչին մտադիր է զգուշացնել Կոնգրեսին՝ երկրում կորոնավիրուսի մեծ բռնկման վտանգի մասին, եթե ժամանակից շուտ հանվեն սահմանափակումները։ Այս մասին երեկ The New York Times-ին հայտնել էր երկրի գլխավոր վարակաբանը։
Երեքշաբթի Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների կոմիտեն լսումներ կանցկացնի՝ նվիրված կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն։ Ֆաուչին տեսազանգով կպատասխանի սենատորների հարցերին, հավանաբար Դոնալդ Թրամփի բացակայության պայմաններում։ ԶԼՄ-ներն ակնկալում են, որ Ֆաուչին ավելի կոշտ կարտահայվի սահմանափակումները հանելուն։
«Եթե մենք «բացենք Ամերիկան», ապա կհայտնվենք բազմաթիվ բռնկումների փաստի առջև։ Դա ոչ միայն կհանգեցնի անիմաստ մահերի և տանջանքների, այլև մեզ հետ կշպրտի կարգավորման ուղղուց», - նշել է վարակաբանը։
Նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 1,385,834 դեպք՝ 81,795 մահվան ելքով։