Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն է հակամարտության կողմերի համար, դրա լուծման ժամկետ չկա: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ժամանակացույցեր չկան: Այս հարցը բավականին զգայուն է»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին:
«Մենք ակնկալում ենք, որ դա չի հանգեցնի նոր բախումների, առավել ևս` արյունահեղության: Այնուամենայնիվ, Մինսկի խումբը շարունակում է մնալ էական դերակատար, որը կլուծի այն խնդիրները, որոնք արտացոլված չեն համաձայնագրում»,- պատասխանել է Ռուդենկոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի վերաբերյալ:
Ռուդենկոն հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի թվի ավելացման հարցը չի քննարկվել: «Ռուս խաղաղապահների թիվը հստակ սահմանված է երեք նախագահների հայտարարության մեջ: Մենք ելնում ենք այնտեղի գրվածից»,- ասել է նա, նաև՝ հավելել, որ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում իրավիճակը չի ազդի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համաձայնագրերի կատարման վրա:
«Մենք չենք մեկնաբանում այլ երկրների ներքին իրավիճակը, սա նրանց ներքին գործն է: Հուսով ենք, որ հայաստանյան իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացման, ինչը, ի միջի այլոց, կարտացոլվի երեք առաջնորդների ստորագրված հայտարարության ճակատագրի վրա»,- ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: