Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կա մոտավոր շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, բայց չկան փաստական ապացույցներ. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ աշխատանք, որի ժամանակ ԱԱԾ-ի հետ գաղտնի հիմունքներով համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում։ «Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվել է տեղեկատվություն, սակայն, ցավոք, չի լինում փաստագրել, ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին, քանի որ մարդիկ, որոնք արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ ԱԱԾ-ն ու իրավապահ համակարգը ջանք չեն խնայելու այդ գործը բացահայտելու համար։ Նրանք շատ լավ պատրաստված են եղել ու հետք չեն թողել, որով կարող ենք մեղադրանք առաջադրել»,- շարունակեց Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ ձայնագրման տեսանյութը հրապարակվել է Իսպանիայից։ Նա պատահական չի համարում այն, որ սեպտեմբերի 6-ից գաղտնալսման տեսաձայնագրությունը եղել է համացանցում, սակայն հանրության լայն շրջանակին է ներկայացվել սեպտեմբերի 11-ին: «Պատճառն այն է, որ տեղեկատվությունը տարածելու, բայց հետք չթողելու համար պետք է շատ զգույշ գործել։ Ժամանակն իր տեղը կդնի ամեն բան»,- ասաց Վանեցյանը: