|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջերս մամուլում լուրեր են պտտվում, թե իրենց մոտ ամեն ինչ լուծվում է «վերեւների» մեկ զանգով, եւ ներկայացումից օրեր առաջ կարող են զանգով փոխել «Անուշի» դերակատարներից մեկին:
Ըստ Հովհաննիսյանի` լրագրողները հաճախ խառնում են ամեն ինչ, քանի որ 50-80 հազար դրամ աշխատավարձ ստացող նվիրյալները որտեղի՞ց կարող են «վերեւներում» ծանոթ ունենալ եւ նման հարցեր լուծել: «Մենք ժողովրդի մի մասն ենք: Չճշտված բանը չի կարելի գրել: Ուզո՞ւմ եք գրել ինչ-որ բանի մասին, մյուս «Անուշի» մասին գրեք, որում, ասում են, ծիծաղի առարկա են դարձրել Թումանյանին, սեքսուալ ազատություն են քարոզում: Ես չեմ նայել այդ «Անուշը», բայց մոտավոր պատկերացնում եմ»,- ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի` եթե ներկայացումն, իրոք, անհաջող է եւ մեր ազգային արժեքները չի ներկայացնում, պետք է արգելել այն արտահանել:
Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ այդ հարցով դիմել ՀՀ նախագահին, նա պատասխանեց, որ ազգին չպախարակելու համար ամեն ճանապարհի էլ կարելի է դիմել: