կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-31 17:10
Հասարակություն

Վրաստանի ՀՕՄ-ը բարեգործական միջոցառումներ է իրականացնում Ջավախքում

Վրաստանի ՀՕՄ-ը բարեգործական միջոցառումներ է իրականացնում Ջավախքում
Վրաստանի Հայ Օգնության Միությունն ամեն տարի բարեգործական ծրագրեր է իրականացնում Ջավախքի բազմազավակ ընտանիքների, կարիքավորների, ծնողազուրկների ու միայնակների համար. տեղեկացնում է yerkir.am-ը:
 
«Օրերս Նինոծմինդայի շրջանում, Վրաստանի Հայ Օգնության Վարչության կողմից, իրականացվեց բարեգործական ծրագիր, որը հովանավորել էին ռուսաստանաբնակ ջավախքցիները։ Ծրագրի նպատակն էր օժանդակել Նինոծմինդայի շրջանի կարիքավոր ընտանիքներին, միայնակներին,ծնողազուրկներին, որի նախաձեռնողն էր ծնունդով ջավախքցի, մոսկվայաբնակ Աիդա Իսոյանը (Սանոսյան)։ Վերջինիս հիմնադրած «Սուրբ խաչ» հիմնադրամին փոխանցված հանգանակությամբ օժանդակություն ( մթերք) տրվեց Նինոծմինդա քաղաքում և շրջանի տարբեր գյուղերում ապրող 45-50 կարիքավորների, բազմազավակ ընտանիքների և միայնակների:

Իրենց հայրենակիցների հոգսերով մտահոգված ռուսաստանաբնակ ջավախքցիները մտադիր են ծրագրում ընդգրկել նաև Ախալքալաքի շրջանը և այն դարձնել շարունականան՝ ոգևորված ծրագրի հաջող մեկնարկով։
 
Բարեսիրական ծրագրի հովանավորները շնորհակալություն են հայտնում ՎՀՕՄ-ի Վարչությանը՝ հաջող համագործակցության համար»,- նշվում է Վրաստանի ՀՕՄ-ի ֆեյսբուքյան էջում։