կարևոր
439 դիտում, 43 րոպե առաջ - 2025-11-21 13:55
Հասարակություն

Լիդիան Ամանորը պիտի դիմավորի բանտախցում` գործած չլինելով որևէ հանցանք ու ոչ ոք չի կարող տեսակցել նրան․ Լիլիթ Բլեյան

Լիդիան Ամանորը պիտի դիմավորի բանտախցում` գործած չլինելով որևէ հանցանք ու ոչ ոք չի կարող տեսակցել նրան․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը գրում է.

«Հայաստանյան ազատ, ֆեմինիստ, արդարամիտ հասարակություն ջան, դու փոթորկվում ես ամեն անգամ, երբ.

- ֆեյսբուքում բաց դեկոլտեով լուսանկար տեղադրելու համար որևէ աղջկա հասցեին տհաճ մեկնաբանություններ են գրվում,

- երբ որևէ կիսաադեկվատ անձնավորություն փողոցում ռեպլիկ է թույլ տալիս կնոջ հասցեին,

- երբ էն չար ՊուԾինը հերթական անգամ 15 օրով ձերբակալում է մետրոյում երգեր երգող այն շիկահեր աղջկան,

- և այլն, և այսպես, ամեն նման առիթով դու փոթորկվում ես, ու ճիշտ ես անում։

Լիդիան` 39 տարեկան, Տավուշի թեմում աշխատած, լուսավոր մի մարդ, արդեն հինգերորդ ամիսն է` կալանքի տակ է։

ՈՉՆՉԻ ՀԱՄԱՐ։ ԱՌԱՆՑ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ։

Այսօր դատարանը ևս երեք ամսով երկարացրեք նրա կալանքը։ Լիդիան Ամանորը պիտի դիմավորի բանտախցում` գործած չլինելով ՈՐԵՎԷ հանցանք։ Հարազատները չեն կարող տեսակցել նրան։ Ի՞նչ է կատարվում Լիդիայի շուրջ։

Սիրելի կնամեծար, կնապաշտ, կնապաշտպան հանրություն, չե՞ս ուզում հարցախեղդ անել իրավապահներին։ Լիդիան էլ է շիկահեր ու բարի, ինչպես էն չար ՊուԾինի ձերբակալած աղջիկը։ Լիդյան էլ ՈՐԵՎԷ վնաս որևէ մեկին չի պատճառել։ Ընդամենը, որպես քաղաքացի, օգտվել է իր քաղաքացիական իրավունքներից` աջակցելով մեր քաղաքական ու քաղաքացիական իրավունքների համար փողոց դուրս եկած շարժմանը»։