|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սոցիալական հարթակներում գովազդային լայն գործունեություն ծավալած քրիստոնյա միսիոներներն անվճար Ավետարան են առաքում ամբողջ Թուրքիայում։ Այս անգամ նրանք նման գովազդ են տեղադրել Facebook-ում։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական մամուլում տպագրված հրապարակումների հեղինակներն անհանգստություն են հայտնում այդ փաստի կապակցությամբ՝ նշելով, թե քրիստոնյա միսիոներները ամեն օր նորանոր մեթոդներ և ուղիներ են որոնում՝ Թուրքիայում քրիստոնեությունը տարածելու նպատակով։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Facebook-ում հրապարակված գովազդում նշված է՝ «Ցանկանու՞մ եք անվճար Ավետարան ստանալ»։ Նման գովազդների միջոցով նրանք ոչ միայն թուրքերեն Ավետարան, այլ նաև կրոնական բնույթի այլ գրքեր են առաքում։
https://balkangunlugu.com.tr/hristiyan-misyonerler-ardahan-icin-facebooka-reklam-verdi/
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net