|
Փոխարժեքներ
12 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Բանգլադեշի կենտրոնական հատվածում առավոտյան տեղի ունեցած 5,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին տեղեկանում է Hindustan Times-ը։
Պարբերականը նշում է, որ ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգում՝ Կալկաթայում, ինչպես նաև հյուսիս-արևելյան նահանգներում։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Բանգլադեշի տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Դաքայում, շենքեր են վնասվել։ Մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից։ Գործակալությունը նշում է, որ երեք մարդ զոհվել է 6-հարկանի շենքի փլուզման պատճառով։