կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-10 11:24
Քաղաքական

Ապրել և գործել հանուն այն խրախճանքի, որի համար արժեր խաբել. Ավետարան` ըստ Հայկոյի

Ապրել և գործել հանուն այն խրախճանքի, որի համար արժեր խաբել. Ավետարան` ըստ Հայկոյի

Այսօր սոցցանցերում շրջանառվեց ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 2013 թ. գրառումը, որով նա քննադատում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի տոնին 500,000 դոլար ծախսելու համար՝ այն պայմաններում, երբ, իր բառերով ասված, Երևանը կիսաքանդ, փոշոտ, ծառերից զուրկ, տգետ և տգեղ շինություններով պատված մի քաղաք էր:

Արդեն հայտնի է՝ այս Ամանորի տոնին Հայկ Մարությանը պետական բյուջեից ծախսում է շուրջ 750,000 դոլար: 

Հիշեցնենք, որ Երևանը կրկին կիսաքանդ, փոշոտ, ծառերից զուրկ, տգետ և տգեղ շինություններով պատված մի քաղաք է, տրանսպորտը՝ աղետալի վիճակում, անցնող ամռանը՝ բազմաթիվ այգիներ անապատացան քաղաքային տնտեսության վատ կառավարման և բյուջեի պակասի պայմաններում, նույն պատճառներով ողջ տարվա ընթացքում քաղաքը կորած էր աղբի մեջ: Քաղաքային մաքրությունն իրականացնող աշխատակիցների կրճատման պատճառով էլ քաղաքի բակերն ու փողոցները շարունակում են աչքի ընկնել իրենց հակասանիտարական տեսքով: Քաղաքում օր-օրի ավելանում է այն շենքերի թիվը, որոնց մեջ ապրելը խիստ վտանգավոր է, իսկ հազարավոր վերելակներից օգտվելն արդեն համարվում է քաջություն:

Այսպիսի «հեղափոխական» պայմաններում քաղաքապետն ու իր անձնակազմը, ինչպես անցյալ տարի, այս տարի ևս կպարգևատրվեն աստղաբաշխական թվերով:

Իսկ քաղաքապետը փորձում է մարդկանց ուշադրությունը շեղել «փուչիկներով և հոգնած լոգոներով»՝ առավել մեծ թափով շարունակելով նախորդների՝ իր կողմից անխնա քննադատված խրախճանքը: 

Image may contain: 1 person