|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Այն, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից առաջ իմացել է դրա բարձր հավանականության մասին, արդեն հաստատված փաստ է:
Այն, որ իշխանությունը նվազագույնը 2 օր առաջ հավաստի հետախուզական տվյալներ է ունեցել պատերազմի մեկնարկի մասին, դա ևս հաստատված փաստ է:
Ավելին, ողջամիտ տվյալներ կան, որոնք Արցախում էին շրջանառվում, որ պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել:
Պատերազմի անխուսափելի հետևանքների և ծանր կորուստների գլխավոր պատասխանատուն իշխանության բուրգի գլխին գտնվող անձն է, որի գործողություններն ու անհրաժեշտ որոշումների բացակայությունը երկրի համար չվերջացող դժբախտությունների շարք են ապահովել»: