Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրբ Ծնունդի տոնին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերումներ է արել Ավետարանից։
Փաշինյանի գրառումն առաջացրել է օգտատերերի դժգոհությունը։ Panorama.am-ը ներկայացրել է մեկնաբանություններից մի քանիսը։
«Հա՛յր, մի ների՛ր սրան, որովհետև գիտեր, թե ինչ էր անում»,- նշել է քաղաքացիներից մեկը։
«Ճիշտ եք, ինչքան խոհրդանշական էր ձեր մեջբերումը։ Շուշին, Դադիվանքը և առհասարակ Արցախի և Հայաստանի հողը սրբություն է, որը տրվեց շներին, որոնք սկզբից դրանք ոտքի կոխան կանեն, իսկ հետո դառնալով մեզ՝ կպատառոտեն։ Բայց թողնենք քաղաքականությունը, քանզի այսօր բոլորս տոնում ենք իրական փրկչի ծնունդը։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ Ձեզ Մեծ Ավետիս»։
«Մենք 2 տարի առաջ խոզերին տվեցինք իշխանությունը, դրա պատճառով դու քո գարշելի ոհմակով ուզում ես պատառոտես ժողովրդին։ Աստծուց խնդրում ենք պատիժ դավաճան հայրենիք ծախողներին»։
«Դո՜ւ Ավետարան մեջբերելու իրավունք չունես։ սրբապիղծ դավաճան, քո ողջ ընտանիքն է նզովված»։ «Նիկոլ, երբ փողոցում սրբապիղծները ասում էին նիկոլը մեր Աստվածն է, մեր Հիսուսն է, չէիր սաստում, չէիր հիշում Աստվածաշունչը, Քեզ Դուրեր գալիս որ Աստված են դարձնում քեզ, դարա համար դու շատ դառը կհատուցես»,- գրում է մեկ այլ օգտատեր։