կարևոր
220 դիտում, 42 րոպե առաջ - 2025-11-21 14:20
Քաղաքական

Օր-օրի ահագնանում են բռնաճնշումները, տեղի ունեցող հալածանքները համակարգվում են երկրի ղեկավարի կողմից. Էլինար Վարդանյան

«Հայտարարությունը վերաբերում է ՀՀ-ի քաղբանտրակյալներին և նրանց խախտված իրավունքների վերականգնմանը»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ ասաց խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։

Նա նշեց, որ հայտարարության մեջ արձանագրված է ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավատքի,  հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումը, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, քաղաքական գործիչների և հոգևորականների նկատմամբ շինծու քրեական գործերը, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը։

«Այն դրսևորվում է աննախադեպ քաղաքական բանտարկյալների առկայությամբ։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հաշվեհարդարի և քաղաքական հալածանքների բացահայտ գործիքի։ Իշխող վարչախմբի գործողություններն ուղղված են երկրում վախի մտթնոլորտ ձևավորելուն»,-հայտարարության տեքստից մեջբերեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդ ամենը բերում է պետության իրավական հիմքերի խարխլմանը և սահմանադրականության տապալմանը։

Նշելով, որ մոտ 60 քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Վարդանյանը հայտնեց,որ այդ ամենը ՀՀ-ի ստանձնած մարդու իրավունքների և ժողովրդավարության նորմերի ստանձնած պարտավորությունների խախտում է։ Նա նաև նշեց, որ հայտարարությամբ պահանջվում է ազատ արձակել բոլոր կալանավորվածներին։

«Պահանջվում է դատարանների անկախություն, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների դադարեցում»,-ընթերցեց Էլինար Վարդանյանը։