կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 21:47
Քաղաքական

Մենք հո Ավետարան գրող չենք. Շարմազանով

Մենք հո Ավետարան գրող չենք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել են հիմնականում ներքաղաքական խնդիրներ, մասնավորապես`  օրակարգի հիմնական հարցը` սահմանադրական բարեփոխումների հանրավքեն: Այդ մասին ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը նիստի ընթացքում  ներկայացրել է իր հանդիպումների ընթացքը տարբեր քաղաքական ուժերի հետ,  ինչից կարելի է հետեւել, որ կա  փոխըմբռնում նախագծի շուրջ:

Լրագրողների դիտարկմանը, որ երկու ընդդիմադիր կուսակցություն փաստորեն չի մասնակցում  այդ քննարկումներին:

Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում մասնակցել քննարկումներին, թե ոչ, իսկ տեսակետների տարբերություններն ու քննադատությունը նորմալ են:

 «Մենք ավտորիտար պետություն չենք, մենք ժողովրդավար պետություն ենք, որտեղ նորմալ է բազմակարծությունը: Ես առհասարակ կողմ եմ դեբատներին: Հո մենք ավետարան գրող չենք: Կարող են լինել սխալներ: Իսկ եթե մի ուժ մերժում է քննարկումը, վերածվում է ոչ թե քաղաքական ուժի, այլ կապրիզ անող երեխայի: Սա դեռ վերջնական չէ, քննարկումները դեռ կշարունակվեն, կլինեն հանդիպումներ անկախ պատգամավորների հետ:  Քննարկումն է լավագույն ճանապարհը` ճշմարտության հասնելու»,- ասաց Շարմազանովը:

Ի դեպ, Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ արդարադատության նախարարի հարց  այսօր դարձյալ չի քննարկվել, եւ ինքը չի կարող ասել, թե երբ կնշանակվի: