|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը եւ զենքի մատակարարումն Ուկրաինա, որպեսզի ստիպի նրան համաձայնել խաղաղության համաձայնագրի կնքմանը ԱՄՆ միջնորդությամբ, Reuters-ին տեղեկացրել է երկու աղբյուր։
Աղբյուրները հայտնել են, որ Կիեւը ավելի մեծ ճնշման տակ է Վաշինգտոնի կողմից, քան նախորդ ցանկացած խաղաղության բանակցությունների ժամանակ, եւ որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Ուկրաինան ստորագրի շրջանակային համաձայնագիր մինչեւ հաջորդ հինգշաբթի։
«Նա ցանկանում է կանգնեցնել պատերազմը եւ Ուկրաինային ստիպել գին վճարել դրա համար»,- ասել է աղբյուրներից մեկը։
ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների պատվիրակությունը հինգշաբթի Կիեւում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկումներ անցկացնելու համար։
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը եւ բանակի մամուլի ծառայության ղեկավարը, որոնք ուղեկցում էին պատվիրակությանը, հանդիպումը հաջող են անվանել եւ հայտնել են, որ Վաշինգտոնը փորձում է հասնել «սուղ ժամկետում» փաստաթղթի ստորագրման ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ։