|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում կամփոփվեն Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
«Հարգելի՛ քաղաքացիներ, թիվ 14 ԸԸՀ-ն նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ ժամը 12։00-ին, կամփոփի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները»,– նշված է ԿԸՀ-ի հայտարարությունում։
Նախնական տվյալներով Վաղարշապատի համայնքապետի ընտրությունում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է, երրորդը՝ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը։