|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Շատ կուզենանք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում նախատեսվող պատարագը լինի կանոնական: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ ընդգծելով, որ ոչ մի հոգևորական իրավունք չունի որևէ բան զեղջել:
«Գիտեմ, որ Տեր Երվանդը կիրակի էնտեղ պիտի պատարագի: Մենք լիահույս ենք, որ պատարագն ամբողջական կլինի՝ առանց զեղջելու Վեհափառի մասին աղոթքի հատվածը, թե ինչ կլինի, հիմա դժվար է ասել, գուշակել չեմ ուզում»:
Տեր Փառենը նաև ընդգծեց, որ դեռ 17-րդ դարից բոլոր պատարագներին եկեղեցականները հնչեցնում են Ամենայն Հայոց Հայրապետի և թեմի առաջնորդի անունը, այդպես է նաև հիմա:
«Պատարագի մատուցման ամբողջ տեքստը մեզ տրված խորհրդատետրում է գրված, որը հիմված է մեր հոգևոր հայրերի ձեռագիր խորհրդատետրի վրա: Պատարագին Վեհափառի անունը հնչեցնելը կանոն է, այստեղ կամայականություն լինել չի կարող, անգամ իմաստ չկա»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագին, որի ժամանակ պատարագի