|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Monument Watch-ը ահազանգում է․
«Դեռևս 2021 թվականի սկզբին ադրբեջանական կողմը ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ քանդել է Այգեկ (Կուբաթլուի շրջանի Յուսիֆլի գյուղ) գյուղի մզկիթը (նկ. 1): Մզկիթի շենքը քանդել են ադրբեջանցի ճանապարհաշինարարները՝ կարծելով, որ դա վթարային գյուղական շենք է: Քննության ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանի պատասխանատու կառույցները տեղյակ չեն եղել այդ շենքի մզկիթ և պատմամշակութային արժեք լինելու մասին, ուստի չեն հետևել շենքի ճակատագրին: Այստեղ զարմանալի է, որ դեռևս 2001 թվականին ադրբեջանական իշխանությունները Յուսիֆլի գյուղի մզկիթը ներառել են պահպանվող հուշարձանների ցանկում, իսկ 2020 թվականին՝ այդ տարածքների օկուպացիայից հետո կազմակերպել են լրագրողների այցեր (https://www.trtrussian.com/article/5163533): Առավել զարմանալի է, որ ադրբեջանական կողմը հողային աշխատանքներ կատարելիս չի նկատել մզկիթի մուտքի բարավորի արաբատառ արձանագրությունը (նկ. 2), իսկ շինության ներսում միհրաբ կոչվող խորշը (նկ. 3): Մզկիթի ավերման փաստը լավ երևում է արբանյակային լուսանկարներից, ինչը փաստվել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը (https://www.facebook.com/share/p/1b4T3wtiJr/):
Հարկ է նկատել, որ շփոթության և շինությունը քանդելու հիմնական պատճառը մզկիթի կառույցի տեսքն է: Պատմական Արցախի տարածքում գտնվող մզկիթները հիմնականում գյուղական մզկիթներն են: Սրանք կառուցվածքով պարզ աղոթատներ են, որոնք ունեն պարզ ճարտարապետություն, գրեթե աչքի չընկնող արտաքին տեսք: Հատակագծում, սովորաբար, ուղղանկյուն են և միանավ: Մզկիթները չունեն իսլամական աղոթատանը բնորոշ արտաքին տեսք: Շինության մզկիթ լինելու մասին հիշեցնում է որոշ դեպքերում մուտքի բարավորի վրայի արաբատառ արձանագրությունները, իսկ ներսում՝ միհրոբ կոչվող խորշը: Հավելենք, որ Արցախի գյուղական մզկիթները խորհրդային տարիներին գրեթե չեն ուսումնասիրվել, դրանցից շատերի մասին չկային փաստացի տվյալներ՝ լուսանկարներ, գծագրեր: Կարևոր է, որ սա փաստում են հենց ադրբեջանցի ճարտարապետները, ովքեր նաև նշում են, որ գյուղական մզկիթները հաճախ տարբերակելի չեն»։