|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ԵԱՀԿ-ն ավարտում է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակումը։ ԵԱՀԿ-ն այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալության հարցմանն ի պատասխան։
Նշվում է, որ փակումը կավարտվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը. «Այս ամսաթվից հետո Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների մանդատի շրջանակներում իրականացվող բոլոր գործողությունները պաշտոնապես կդադարեցվեն»։
ԵԱՀԿ-ն դեկտեմբերի 1-ին հայտարարություն կհրապարակի՝ պաշտոնապես հայտարարելով փակման մասին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները։ Լուծարումը սկսվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի համաձայն։
Որոշմամբ նաև չեղյալ են հայտարարվում Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը վերաբերող ԵԱՀԿ նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերը։