կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-25 15:09
Մշակույթ

Հարթավանի Շեկ Ավետարան մատուռը

Հարթավանի Շեկ Ավետարան մատուռը

Նկար 1

 

19-րդ դարի  30-ական թթ.  Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ և Մուշ բնակավայրերից  Արևելյան հայաստան տեղափոխված վերաբնակների մի մասն էլ հաստատվեց Արագածի լանջերին գտնվող նախկին Ղարաքիլիսա` այժմյան Հարթավան գյուղում: Ինչպես գիտենք վերաբնակների համար իրենց հետ տեղափողված իրերից ամենակարևորը համարվում  էր  հրաշագործ զորություն ունեցող ավետարանների տեղափոխությունը: 

Հարթավանում (Նախկին Ղարաքիլիսա)  հաստավեց  Բարսեղյան-Հակոբյան   մեծ գերդաստանի մի մասը, մյուս մասը տեղափոխվեց և հաստատվեց ներկայիս Մարտունու տարածաշրջանում: Գերդաստանը  իր հետ բերել էր «Շեկ Ավետարան» կոչվող հաշագործ Սուրբ գրքի  երկու`մեծ և փոքր օրինակները: Մեծ օրինակը գերդաստանի մի մասը իր հետ տեղափոխել է Մարտունի, իսկ փոքր օրինակը մնացել է Հարթավանում: Գյուղի տարածքում հաստատվելուց հետո  Գերդաստանի տղամարդիք անմիջապես ձեռնամուխ են լինում իրեն տանը կից մատուռի կառուցմանը, որը  հենց Սուրբ գրքի անունով կոչվեց «Շեկ Ավետարան» հենց մատուռում էլ պահվեց գիրքը: Ժամանակի հետ մատուռը հարթավանցիների համար դարձավ ամենակարևոր  ուխտատեղիներից մեկը, անգամ 1861 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին չփոխեց այս մատուռի նշանակությունը գյուղի բնակիչների  համար:

Ինչպես վկայում է գերդաստանի մեծ մայրը` տիկին Մարգարիտան ավետարանի համաբավը տարածված է ոչ միայն Հայսատանի տարբեր բնակավայրերում այլ նաև արտասահմանում ապրող մեր հայրենակիցների շրջանում, որոնք մեծ հավատով ուխտի են գալիս այս մատուռ իրենց տեսած երազների նշանով: Ըստ մեծ տիկնոջ այս մատուռում բուժվում են զանազան մաշկային հիվանդություններ, պարզապես անրաժեշտ է մատուռ այցելելիս սրտում ունենալ խոր  հավատք դեպի նպատակը և մարմնի հիվանդ հատվածը  շփել մոմավառության  համար նախատեսված սեղանի միջի ավազով, առավել կարևոր է, որ դա կատարի տան կին անդամներից որևէ մեկը:

Տիկին Մարգարիտան նաև խորհուրդ չտվեց լուսանկարել ավետարանը` պնդելով, նման փորձերը լավ հետևանքներ չեն ունեցել այն անձանց համար, ովքեր  փորձել են այս կամ այն կերպ շփում ունենալ Սուրբ գրքի հետ: Տիկնոջ համոզմամբ դրա իրավունքը ունեն միայն գերդաստաի անդամները և հոգևոր սպասավորները:

Մեծ տիկինը նշեց, որ ավետարանը իրենց տանից դուրս են բերում միայն մեկ դեպքում, երբ  գյուղում ծանր հիվանդության դեպքեր են լինում, ավետարանը  գերդաստանի ամենամեծ անձնավորությունը տեղափոխում է տվյալ մարդու տուն և այն դրվում է նրա գլխի տակ և իսկապես այն թեթևացնում է հիվանդի վիճակը:

Վերջում նշեց, որ տանը ավետաարնը պահվում է հատուկ կարված շորի մեջ և յուրաքանչյուր տարի մեծ տիկինը այդ շորից մեկական փոքր կտրում է և բաժանում է գերդաստանի տղամարդկանց` նրանց փորձություններից հեռու պահելու համար:

Նկար 2

Մատուռում  առ այսօր պահպանվում է այս պղնձաձույլ զանգը, որը ակնհայտորեն խոշոր եկեղեցու զանգակատան մասունք է գերդաստանի անդամները այն իրենց հետ բերել են իրենց պապենական բնակավայրից և սրբորեն պահում են այստեղ:

Նկար 3

Այս բազմազան կտորները կոչվում են Շուշպա, որից կան հայկական բոլոր ավանդական մատուռներում, դրանց  հետ շփումը նունպես դրական  է անդրադառնում այն մարդկանց համար, ովքեր ցանկացած նպատակով ե մեծ հավատքով ուխի են գալիս այս մատուռ:

Նկար 4

Նկար 5

4-րդ և 5-րդ նկարներում «Շեկ Ավետարանի» ներսի հատվածն է, իրեն նվիրաբերված հուշանվերներով, որոնք պահվում են մեծ խնամքով, և դա գերդաստանի յուրաքանչյուր անդամ համարում է իր սրբազան պարտքը, հուշանվերների մեջ կան նաև խորհրդային տարիներին արված սրբապատկերներ, որոնք  ևս մեկ անգամ հաստատում են` Խորհրդային տարիներին էլ մատուռը  ուխտավորների պակաս չի ունեցել:

Աջ անկյունում երևացող  տուփի մեջ դրված եմ մոմեր, որոնք  պատրաստում են անձամբ գերդաստանի անդամները պատրաստում են  իրենց միջոցներով  և դնում մատուռում, որպեսզի ուխտավորները մատուռ այցելելիս անպայման մոմավառության ծեսը կատարեն, իսկ դրա դիմաց  այդ տուձի մեջ գումար կթողնեն որքան ցանկանան կամ ընդհանրապես կարող են ոչինչ  չթողնել:

Նկար 6

Մատուռում մոմավառության համար նախատեսված սեղանն է, կողքին դրված  սև տուֆից  խաչքարը  ուշմիջնադարյան քանդակագործությանը բնորոշող  խաչով: Հենց վերոնշյալ  սեղանիկի միջի ավազն էլ մաշկային հիվանդություն ունեցող ուխտավորները շփում են մաշկի վնասված հատվածին, որպեսզի ազատվեն իրենց տանջող հիվանդությունից:

Նկար 7

Մատուռում մեծ հետաքրքրություն է առաջացնում այս հին խաչքարը, որի հնությունը հավաստում է դրա վրա առկա սպիտակ գոյացությունները: Ըստ գերդաստանի մեծ տիկնոջ, իր սկեսրայրը այն գտել է Հարթավան գյուղից արևելք գտնվող Աստվածընկալ  կիրճի տարածքից, և նրանից մի քանի օր է պահանջվել, որպեսզի իր շալակին դրված  սրբազան քարը հասցնի իրենց մատուռ և այնտեղ սրբորեն պահպանել: Ի դեպ կիրճի տարածքում եղել է համանուն միջնադարյան եկեղեցի, որը խոնարհվել է Խորհրդային տարիներին, իսկ խաչքարը ամեն կերպ իրենց մատուռ հասցնելու պատճառը եղել այն, որ խորհրդային  անաստվածները այս բացառիկ մասունքը ևս չոչնչացնեն:

Ի դեպ մատուռի արտաքի տեսքի մասին. Տարիների ընթացքում  գերդաստանի անդամները հայկական կարմիր տուֆով և ցեմետ բետոնով ամրացրել են մատուռի պատերը, որպեսզի այն դիմանա  տարիների ընթացքում գլուխ բարձրացնող խոնավությանը:

Հաջորդիվ ներկայացնում են երեք լուսանկար, որոնք արվել են հենց մատուռում.


Մհեր Համբարձումյան

Արագածոտնի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ