Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի Սարալանջ գյուղը կազմավորվել է 1805-1815 թթ. ընթացքում. երբ Մշո գավառի (սովորաբար մշեցիները իրենց պապական բնակավայրը անվանում են Մշո երգիր) Բաղլու կամ Բուլաղլու գյուղի բնակիչները տեղափոխվեցին և հաստատվեցին Ծաղկունյաց լեռների գրկում: Ի դեպ Բուլաղլու անունը եղել է նաև գյուղում շատ հայտնի աղբյուրի անուն:
Վերաբնակների մեջ էր նաև սարալանջեցի Սարգսյան ընտանիքը, որը գյուղում հայտնի է, որպես ԾՈՒՌ ՍՐՔԵԻ գերդաստան անվանումով:
Տեղափոխվելիս Սարգսյանները իրենց հետ բերում են նաև Ոսկեկող ավետարան կոչվող զորավոր սուրբ գիրքը:
Գաղթի ընթացքում գրքի տեղափոխումը մեծ դժվարություն էր ներկայացնում, քանի-որ նմանատիպ գրքեր տեղափոխելու համար վերաբնակները հալածանքների էին ենթարկվում թուրք փաշաների և քուրդ բեկերի կողմից: Գերդաստանի կանայք իրենց կրծքավանդակում թաքցնելով գիրքը անցկացնում են Արաքսի այս ափը: Հատատվելով Սարալանջ գյուղում` նրանք ձեռնամուխ են լինում նոր տան կառուցմանը և մի անկյուն են առանձնացնում Ոսկեկող ավետարանի համար, որը դառնում է սրբավայր: 1970-ական թթ. Սարգսյանները տեղափովում են այլ տուն, իսկ իրենց հին տունը մնում է որպես սրբավայր և 1974 թվականին կառուցվում է ներկայիս մատուռը, որի առաջին վերանորոգումը կատարել է ընտանիքի հարազատներից Եղիշ Գրիգորյանը, որի մասին փաստում է մատուռի ներսում գտնվող սրբապատկերներով քարի վրայի «ԵՂԻՇԻՑ» գրությունը:
Մատուռի հարակից տարածքում պահպանվել են հին տան բուլիժնիկ քարերով կառուցված պատերը և հին բուխարին:
Տեղացիները բազում վկայություններ են բերում ավետարանի բուժիչ և հրաշագործ զորությունների մասին: Այն բուժել է մաշկային հիվանդություններ: Ընտանիքի անդամները փաստում են, որ բազմաթիվ անգամներ փորձություններից բարեհաջող դուրս են եկել հենց Ոսկեկող ավետարանի շնորհիվ:
Ավետարանի զորության մասին մի հետաքրքիր վկայություն.
Ամռանը` հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին, երբ գյուղում շոգերը սաստկանում են, և անձրևի խիստ պակաս է զգացվում գյուղի կույս ղջիկները վերցնում են Ոսկեկող ավետարանն ու գյուղի բնակավայրի ու դաշտերի տարածքով ման են տալիս: Գյուղացիներից ոմանք, որպես մատաղ աքաղաղ են զոհաբերում, ոմանք աղջիկների վրա ջուր են ցողում և այլն: Դրանից շատ կարճ ժամանակ անց կրկին անձրև էր գալիս:
Մհեր Համբարձումյան