|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրից.
«Սիրելիներ, նախ ցանկանում եմ իմ և 17 արդարների անունից շնորհակալություն հայտնել երեկվա համախումբ աջակցության և զորակցության համար՝ մեծապես գնահատելով բոլոր նախաձեռնողներին, բանախոսներին և բոլոր մասնակիցներին:
Հստակ է, որ այսօր գերության և պատանդառության մեջ է ողջ Հայաստանը՝ բոլոր շերտերով, հետևաբար ձեր ցուցաբերած զորակցությունը ոչ թե մեր մասին է, այլ մեր երկրի ազատագրության:
Այո՛, մենք գերեվարված ենք և պատանդառված թշնամու կողմից, բայց մեր հայրենիքն ավելին է քան մենք:
Երեկ դատարանում տեղի ունեցածը Լիդյա Մանթաշյանի և Մովսես Շարբաթյանի նկատմամբ դրա վառ ապացույցն է: Հատկապես, Լիդյայի վերաբերյալ կայացրած որոշումով դատարանը ևս մեկ անգամ փաստեց իր հրահանգավորված և կամակատար լինելու մասին՝ ևս մեկ մեխ խփելով առկա արդարադատության դագաղին:
Ինչ էլ որ անեք, ինչպես էլ վարվեք միևնույնն է՝ այս պայքարը անվարան շարունակվելու է մինչև մեր երկրի կատարյալ ազատագրումը: Իսկ Լիդյան իր բարձր նկարագրով կա և մնալու է այս ազատագրական պայքարի շղթայված և հաղթանակող խորհրդանիշը:
Իսկ կամակատարների և զրպարտողների մասին դարձյալ կրկնեմ. «Վա՜յ նրանց, ովքեր անարդար օրենքներ են հաստատում, չար գործեր են արձանագրում և նրանց, ովքեր ճնշող որոշումներ են ընդունում»։ (հմմտ. Եսայի 10:1) Զորացե՛ք, սիրելի ժողովուրդ, մի՛ երկնչեք, մի՛ վախեցեք ոչնչից, որովհետև «մեր երազանքներն ու իղձերն ավելի մեծ են, քան մեր կյանքի օրերը»:
Հաղթանակն այլընտրանք չունի...»։