|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։ Ինչպես հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄն–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և Apple ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ դեսպան Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 20–ին այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ էլ տեղի է ունեցել հանդիպումը։
«Հանդիպման ընթացքում դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։