|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանում մի տղամարդ և մի կին են տուժել մարդատար ավտոմեքենաների վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնների հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի զինված ուժերի գրոհների տակ է Գրայվորոնսկի շրջանը։ Վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ։ Գլոտովո գյուղում շարժման մեջ գտնվող մարդատար մեքենան FPV-դրոնի հարձակման է ենթարկվել։ Վիրավորվել է մի կին։ Նա ինքնուրույն դիմել է Գրայվորոնսկի կենտրոնական մարզային հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ականապայթյունային վնասվածք և բարոտրավմա։ Օգնություն ստանալուց հետո տուժածը կտեղափոխվի Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Մեքենան մոխրացել է»,-գրել է Գլադկովը իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ երկրորդ տուժածը վնասվածքներ է ստացել Ռոժդեստվենկա գյուղում մարդատար մեքենային դրոնի հարվածից: Տղամարդը բարոտրավմա և դեմքի բեկորային վնասվածքներ ունի, հետագա բուժման և հետազոտության համար կտեղափոխվի Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Ավտոմեքենան վնասվել է:
«Մոշչյոնոյե գյուղում FPV-դրոնը պայթել է առանձնատան տարածքում, կոտրվել են պատուհանները։ Երկրորդ դրոնը հարվածել է մասնավոր տանը, ինչի հետևանքով վնասվել են ապակիները, ճակատը, տանիքը և ցանկապատը։ Կոզինկա գյուղում անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք նետելու հետևանքով առանձնատուն է քանդվել»,-նշել է մարզի ղեկավարը։