կարևոր
349 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-21 11:58
Հասարակություն

Սա է ՔՊ-ն՝ քաղաքացիների առողջության հաշվին սպասարկել սեփական բիզնես շահերը. Չախոյան

Սա է ՔՊ-ն՝ քաղաքացիների առողջության հաշվին սպասարկել սեփական բիզնես շահերը. Չախոյան

Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ անդրադառնալով Վեդիում տեղի ունեցած հանրային քննարկմանը գրում է. «Վեդու համայնքապետարանում երեկ տեղի ունեցածը բացահայտ իշխանական բեսպրիդել էր, որի նպատակն էր մեկ բան՝ ցեմենտի գործարանի շահերը ապահովելը քաղաքացիների առողջության հաշվին։

Իմ, Հովսեփ Ղազարյանի և այլ քաղաքացիների դռնբաց նիստին մասնակցությունը կոպիտ, անօրինական և կանխամտածված կերպով խոչընդոտվել է։ Մեզ խոսքի իրավունքից զրկելու համար օգտագործվել է բացարձակ սուտ պատճառաբանություն՝ իբր իմ դիմումը ստորագրված չի եղել։

Սա պաշտոնական կեղծիք է, քանի որ դիմումս եղել է պատշաճ էլեկտրոնային ստորագրված, ինչն ապացուցվում է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ պաշտոնական գրությամբ։

Այսինքն՝ Վեդու համայնքապետարանը քաղաքացիներին խաբելով և իր անօրինականությունը ծածկադմփոց անելու նպատակով պաշտոնական գրությամբ տրամադրել է իրականությանը չհամապատասխանող, ոչ իրավական մերժում։

Բայց սա դեռ ամենը չէ։ Դահլիճը «լցնելու» համար օգտագործվել է վարչական ռեսուրս. մանկապարտեզների, դպրոցների և համայնքային հիմնարկների տնօրենները զբաղեցրել են դահլիճի տեղերը, որպեսզի քաղաքացիները ներս չմտնեն։ Արդյունքում մարդկանց ասում էին՝ «տեղ չկա», մինչդեռ տեսանյութերում բոլորը տեսել են, որ դահլիճը լիքն էր ազատ աթոռներով։

Այս ապօրինության միակ նպատակը եղել է մեկը՝ խուսափել չարաբաստիկ որոշման հանրային հնչեղությունից, որպեսզի առանց աղմուկ անցկացնեն Կարմիր Սարի ավիրումը թույլատրող որոշումը։

Հիմա ավելի մանրամասն․ քվեարկության էր դրված «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ին Կարմիր Սարի օգտակար հանածոների արդյունահանման համաձայնություն տալը, փաստացի Կարմիր Սարը ցեմենտի գործարանի համար քանդելու թույլտվությունը, նիստի ժամանակ տրվեց։ Եվ քանի որ իշխանությունը չէր ուզում, որ նիստում հնչեն փաստեր, հարցեր ու հիմնավորումներ, գործի էին դրվել վեր նշված բոլոր ապօրինի գործողությունները։

Այսինքն՝ ամբողջ ապօրինությունն իրականացվել է մեկ նպատակով՝ ապահովել, որ տվյալ ընկերությունը ստանա ցանկալի որոշումը։

Ահա սա է այն «ժողովրդավարությունը», որը ներկայացնում է ՔՊ-ն՝ երբ իրենց բիզնես շահերի համար, քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելով սպասարկում են սեփական բիզնես շահերը»: