Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր քաղաքացիները պետք է իրենց գլխից հանեն աղքատությունը՝ սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ՀՅԴ նախաձեռնած՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում։
«Ես չեմ կարծում, որ եթե ինչ-որ մեկն իր գլխից աղքատությունը չի հանել, նա հնարավորություն ունի աղքատությունից դուրս գալու։ Սակայն պետք է հաշվի առնել, որ կան շատ շուկայական անհարթություններ և փորձություններ, որոնց հետևանքով հնարավոր չէ միանգամից աշխատուժը անմիջապես մտցնել շուկա և բացի դրանից հնարավոր չէ նրանց տալ այն ունակությունները, որոնք կարող են օգտագործել բարձր վճարվող աշխատատեղեր ստանալու համար»,-ասաց Վաչե Գաբրիելյանը։
Նրա համոզմամբ, այս ուղղությամբ պետությունը ստեղծելիք պայմանների մեջ չպետք է լինեն միայն խաղի արդար կարոններ, նաև պետք է լինեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք են ակտիվ աշխատանքային շուկայի քաղաքականությունը, որտեղ վերապատրաստումների խնդիր կա, գործատուների աշխատանքի հետ կապված խնդիր կա, և այդ ուղություններով պետությունը գումարներ պետք է ծախսի։
Խոսելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, նա ընդգծեց, որ մեզ մոտ գոյություն ունեցող կենսաթոշակային համակարգը միայն պարտադիր կուտակայինը չէ, այն եռաստիճան է և պարտադիր կուտակայինը զուգորդվում է նաև առաջնային սյունով, որով հավասարաչափ պաշտպանությունը որոշակի մինիպալ մակարդակով տրամադրվում է բոլորին։
«Ինչո՞ւ է պարտադիր կուտակային անհրաժոշտություն դարձել, որովհետև դեմոգրաֆիան, որը փոխվել է 20-րդ դարավերջին և այլևս նման չէ բիսմարկյան ժամանակին կամ 1930-ականների ԱՄՆ-ին, հնարավորություն չի ընձեռում սերունդների համերաշխության մոդելի կիրառման համար։ Որովհետև եթե դա դնում ենք պետության ուսերին, այն, ի վերջո դառնում է շատ ավելի մեծ բեռով ներկա դեմոգրաֆիական հարցերին պատասխանելու համար և հնարավորւթյուն չի տալիս այլ ճյուղերում զարգացման։ Իմ կարծիքով, պետությունը պետք է ունենա հիմիկվանից շատ ավելի մեծ մասնաբաժին վերաբաշխման տեսակետից, բայց եթե ավելացնում ենք նաև կենսաթոշակային բեռը, որն ամենամեծն է, զարգացման այդ հնարավորություններն էապես խեղվում են և հնարավորություն չի լինում զարգացման գործառույթներն իրականացնելու»,-ասաց Վաչե Գաբրիելյանը։
Եկամտահարկի համահարթեցման հարցին անդարադառնալով՝ Վաչե Գաբրիելյանն ասաց՝ եկամտային հարկը պետք է լինի պրոգրեսիվ, հարթ եկամտային համակարգը բավարար եկամուտներ գեներացնելու և ըստ անհրաժեշտության բաշխելու հնարավորություն չի ընձեռում:
«Խնդիրը զուտ արդարացիությունը կամ խթանները չեն, խնդիրը հենց ծախսեր անելու հնարավորություն ընձեռելն է և դրանից բացի նաև դինամիկ հավասարակշռություն ապահովելը, որովհետև բևեռացվածությունը մեծանում է»,- ասաց նա:
Ազգային տնտեսության խթանման տեսանկյունից պրոգրեսիվ համակարգը եկամուտներն ավելի հավասարաչափ է բաշխում տարբեր խավերի միջև և տեղական ծառայությունների և ապրանքների նկատմամբ ներկայացված պահանջարկը լինում է ավելի մեծ՝ համոզված է Վաչե Գաբրիելյանը:
«Այդ առումով տնտեսական ավելի հավասար զարգացում է ապահովում: Դա լինում է թե ներառական, թե ավելի կայուն ու հաստատուն տնտեսական զարգացման տեսակետից»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ կարևորելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների իրական լուծումներին ուղղված շահագրգիռ երկխոսությունը, նախաձեռնել է քննարկումների շարք։ Համաժողովին մասնակցում են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:
Մանրամասն՝ տեսանյութում․