Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց վարչապետին «Դեմ եմ պարտադիրին» շարժման վերաբերյալ: «Վարչապետը, դիմելով «Դեմ եմ»- ի անդամներին, ասաց, որ պատրաստ է քննարկել օրենքում եղած բացերը, ի պատասխան, շարժման անդամները նշել են, որ պատրաստ են քննարկման, եթե օրենքից հանվի պարտադիր բաղադրիչը: Վերնայվելո՞ւ է օրենքը, թե՞ ոչ, հանվելո՞ւ է պարտադիր բաղադրիչը, թե՞ ոչ»,- հարցրեց նա:
Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ պատրաստ են աշխատել «Դեմ եմ»-ի հետ, որպեսզի շտկվեն օրենքի բացերը: «Բայց չեմ կարծում, որ անհրաժեշտ է նախապայմաններով խոսել:Մենք պատրաստ ենք խոսել առանց նախապայմանների, բայց չենք ցանկանում, որ նրանք էլ նախապայմաններով խոսեն մեզ հետ»,- ասաց նախարարը:
Նա նաև հույս հայտնեց, որ «Դեմ եմ» շարժման մասնակիցների հետ կլինի աշխատանքային քննարկում, որպեսզի գտնեն փոխըմբռնման եզրը: «Կարծում եմ, որ այդ հանդիպումը պետք է լինի ՍԴ որոշումից հետո»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: