|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածուների շրջանակը համալրվել է նոր անունով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան: Նա դասավանդում է Ամերիկյան համալսարանում եւ չնայած ռեկտորի համար պահանջվող դոկտորի գիտական աստիճան չունի՝ արտերկրում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում, որը Հայաստանում համազոր է թեկնածուի կոչմանը, սակայն ԲՈԿ-ը փաստաթուղթ է տվել, որ կարողանա մասնակցել ընտրությանը:
Գաբրիելյանի թեկնածությանը դեմ են ԵՊՀ-ում՝ կարծում են, որ իրենց կադրը պետք է ռեկտոր դառնա, սակայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր «ընտրությունն» արդեն կատարել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։