Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում մեկնարկած` «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այս համաձայնագիրը շատ խոշոր ձեռքբերում է մեզ համար և կնպաստի Հայաստանի քաղաքական, տնտեսական զարգացմանը, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը: Նրա խոսքով` համաձայնագիրը խթան կդառնա ԵՄ-ի հետ հետագա համագործակցության համար:
«Մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր հարաբերությունները թե' ԵԱՏՄ-ի և թե' ԵՄ-ի հետ: Թեպետ սա առևտրային համաձայնագիր չէ, բայց տնտեսական հաարաբերությունների կանոնակարգումներ ևս կան այս համաձայնագրով: Ամենակարևորը մեր եվրոպացի գործընկերների հետ կա երկկխոսության հնարավորություն այդ ոլորտում ևս»,- ընդգծեց փոխվարչապետը:
Բացի այդ` Գաբրիելյանը նշեց, որ այս համաձայնագրով Հայաստանը կարող է դառնալ միջնորդ ԵՄ և ԵԱՏՄ կառույցների միջև: «Սա հնարավորություն կտա մերձեցնելու այդ երկու կառույցների փոխգործակցության հնարավորությունները, Հայաստանը կլինի այն առաջամարտիկը, որն այստեղ մեծ դեր կկատարի»,- շեշտեց նա:
Փոխվարչապետը նաև նշեց, որ համաձայնագրով Հայաստանի գիտնականների, ուսանողների, տնտեսվարողների համար կստեղծվեն լայն հնարավորություններ, ինչպես նաև մյուս ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխումներին կհաղորդեն նոր թափ ու ազդակ:
Գաբրիելյանը հիշեցրեց, որ Բրյուսելում նախաստորագրվել է նաև Հայաստանի` եվրոպական միացյալ ավիատարածքին միանալու համաձայնագիրը, և դա ևս կարևոր է ՀՀ հաղորդակցման ուղիների ընդլայնման հնարավորության համար: «Դա խիստ կարևոր է` դրա արդյունքում ընձեռված նաև տնտեսական հնարավորությունների տեսակետից: Մենք վստահ ենք` շատ շուտով այն ևս կիրագործվի: Նախաստորագրումը նշանակում է, որ ՀՀ-ն խնդիրներ չի տեսնում և պատրաստ է համագործակցել նաև այդ ոլորտում»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը` Գաբրիելյանն ընդգծեց, որ համաձայնագիրը կարևոր է Հայաստանի հետագա զարգացման համար: