|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունը աշխատանքներ տանում է և կա առաջընթաց: «Երբ խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, կա երկու կողմ: Առաջինը` մարդիկ ուզում են պաշտոնյաներին տեսնել փողոցում և կան համակարգային մոտեցումներ, որոնք վերացնում են կոռուպցիոն հնարավորությունները: Կառավարությունը միտված է համակարգային լուծումների և աշխատանքներ տարվում են, կա առաջընթաց և կոռուպցիոն հանձնաժողովը դրա մասին տեղեկացնում է»,- ասաց նա: Հարցին, թե ՀՀ կառավարությունը չի՞ ցանկանում կոռումպացված պաշտոնյաներին տեսնել փողոցում՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «ՀՀ կառավարությունը ցանկանում է, բայց չի ցանկանում ֆետիշացնել այդ կողմը: Եթե փաստեր լինում են, բնականաբար, կոռումպացված պաշտոնյաները պետք է հայտնվեն փողոցում»:
Լրագրողները հորդորեցին կոռումպացված պաշտոնյաների անուններ տալ, ինչին ի պատասխան Վաչե Գաբրիելյանն էլ իր հերթին լրագրողներին դիմեց՝ դուք ավելի լավ կիմանաք: