կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 14:50
Քաղաքական

Սեպտեմբերին ստեղծված կառավարությունը չէր կարող անմիջապես փոփոխություններ մտցնել. Վաչե Գաբրիելյան

Սեպտեմբերին ստեղծված կառավարությունը չէր կարող անմիջապես փոփոխություններ մտցնել. Վաչե Գաբրիելյան

Արդեն հայտնել ենք, որ 2017 թվականի բյուջեի քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ պետական ապարատը ուռճացված է, և վերանայման կարիք կա: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, արձագանքելով պատգամավորի ասածին, նշեց, որ սեպտեմբերից արդեն իսկ կրճատված է չորս ԾԻԳ և մի քանի ՊՈԱԿ:

«Այսօր, կառավարության վերջին ԾԻԳ-ն էլ կրճատվեց: Նմանատիպ գործընթացն այժմ կառավարության ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա:

Գաբրիելյանի խոսքով՝ պարբերաբար վերանայման են ենթարկվում կառավարման բոլոր կառուցվածքները, վարկային բոլոր ծրագրերը` դրանք արդյունավետ և նպատակաուղղված դարձնելու համար:

«Նաև ծառայողական մեքենաների մասով ասեմ` մինչ այսօր ամբողջ համակարգում կրճատվել է 791 մեքենա, իհարկե, դրանց մեջ եղել են նաև չօգտագործվող»,- ասաց փոխվարչապետը:

Անդրադառնալով կարմիր գծերի և տեսախցիկների թեմային՝ Գաբրիելյանը վստահեցրեց, որ այդ ոլորտների գումարները հոսելու են բյուջե: «Այն հարցերը, որոնք արծարծում են պատգամավորները, տեղ են գտել և գտնելու են կառավարության ծրագրերում: Սեպտեմբերին ստեղծված կառավարությունը չէր կարող բյուջետային իներցիայում անմիջապես փոփոխություններ մտցնել: Նոր փոփոխությունները միանգամից հնարավոր չի լինի անել: Ըմբռնումով մոտեցեք, հասկացեք սահմանափակումներն ու հնարավորությունները: Դրանց շրջանակում արվել է առավելագույնը»,- եզրափակեց Վաչե Գաբրիելյանը: