|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիան պատրաստ է Իսրայելի դեմ պատերազմի. ամերիկյան CBS News Nightwatch հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա Իսրայելի գործողությունները միջազգային ջրերում նավարկող «Ազատության նավատորմիղի» դեմ կոչել է «ուխտադրուժ հարձակում» եւ նշել, որ 9 մարդու սպանությունը բավարար պատճառ է «Արեւմուտքի երես տված զավակ»-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: «Մենք ռազմական դիմակայություն կսկսենք Իսրայելի դեմ, եթե դա անհրաժեշտ լինի Թուրքիայի շահերի ապահովման համար»,- ասել է Էրդողանը:
Նա դարձյալ պահանջել է որ Իսրայելը ներողություն խնդրի եւ փոխհատուցում հատկացնի զոհվածների ընտանիքներին, նաեւ անմիջապես դադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը: