Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Իսմայիլ Սաֆին, ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը գնալով ավելանում է և տեղեկատվական դաշտում թուրքական քարոզչությունը այդքան էլ լավ վիճակում չէ:
Երեկ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջանում էր: Համատեղ ասուլիսի ընթացքում ստեղծվել էր այնպիսի տպավորություն, որ Էրդողանի այցի միակ նպատակը Արցախի վերաբերյալ հերթական կեղծ հայտարարությունները տարածելն էր. հայտնում է Yerkir.am-ը:
Սաֆին նույնպես չի զլացել «Արցախը Ադրբեջանի հող» հայտարարել և անդրադարձել է ադրբեջանական կեղծ քարոզչամեքենայի հերթական ստի՝ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»:
«Հայերը բռնազավթում են եղբայրարական Ադրբեջանի հողերը և հետո կոտորած կազմակերպում Խոջալուում: Եվ դրանից հետո նրանք ճիշտ են, իսկ մենք՝ ո՞չ: Այնպիսի տպավորություն են ստեղծում, որ նրանք դաժան չեն, ճնշված են: Այս ամենը ստեղծվել է նրանց քարոզչության միջոցով: Ռուսաստանի, Ամերիկայի և Եվրոպայի ԶԼՄ-ներն ու այլ ոլորտները նրանց ձեռքում են: Նրանք նույնիսկ ի վիճակի են ազդել մեր ԶԼՄ-ների, մեր ժողովրդի վրա: Նրանք աշխատում են զօրուգիշեր ամբողջ աշխարհով», - հայտարարել է Սաֆին, ով հավանաբար «մոռացել է» Սիրիայում իր երկրի դաժանություններն ու «եղբայրական Ադրբեջանի» կողմից քնած մարդու կացնահարումը, մահացած զինվորների գլուխ կտրելը և ծերերին խոշտանգումը:
Իսկ այն, որ սփյուռքահայ կառույցները՝ հանձինս տարբեր երկրներում գործող Հայ դատի գրասենյակների, անդադար և ջանասիրաբար աշխատում են ի շահ Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցի արդարացի կարգավորման, աներկբա է: