կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-28 11:47
Աշխարհ

Ո՞ր մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել «երկարակյաց». Reuters

Ո՞ր մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել «երկարակյաց». Reuters

ԱՄՆ սանիտարական իշխանությունները վերլուծել են այն բոլոր տեսակի մակերևույթները, որոնք համարվում են կորոնավիրուսի «բնակվելու» միջավայրերը. գրում է Reuters-ը՝  ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդիի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

«Պղնձի և պողպատի վրա վիրուսը սովորաբար մնում է մոտ երկու ժամ: Այլ մակերևույթների` ինչպիսիք են օրինակ` թուղթը կամ պլաստիկը, վիրուսն ավելի երկար է պահպանվում, և մենք հետազոտում ենք այն»,- հայտարարել է Ռեդֆիլդը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ընթացքում:

Ռեդֆիլդիի պնդմամբ՝ Diamond Princess կրուիզային նավում կորոնավիրուսի բռնկման պատճառը վարակված մակերևույթներն են եղել ու ոչ թե վիրուսի` օդակաթիլային ճանապարհով փոխանցումը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին: